ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիայում 9,6 միլիոն մարդ գործազրկության ժամանակավոր նպաստ է ստանում

Ֆրանսիայում 9,6 միլիոն մարդ գործազրկության ժամանակավոր նպաստ է ստանում
22.04.2020 | 09:59

785000 ձեռնարկություններ դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ փոխհատուցում ստանալու իրենց աշխատակիցների ժամանակավոր գործազրկության ծախսերը վճարելու համար: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես առանց աշխատանքի մնացած մարդկանց 84%՝ 9,6 միլիոն մարդ, աշխատավարձ է ստանում: Փաստացի՝ մասնավոր ընկերությունների յուրաքանչյուր երկրորդ աշխատակիցը: Այս տվյալները RTL ռադիոկայանի եթերում հնչեցրել է աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն: Նրա խոսքով՝ ամենից շատ հայտեր ստացվել են առևտրի, հասարակական սննդի, հյուրանոցային բիզնեսի, ավտոմեքենաների նորոգման ու շինարարական ոլորտների կազմակերպություններից: Կարանտինի պատճառով շատ ձեռնարկություններ ստիպված էին սահմանափակել կամ ամբողջովին դադարեցնել աշխատանքը: Աշխատակիցների մի մասը շարունակում է հեռահար աշխատանքը: Պենիկոն գտնում է, որ այդ պրակտիկան կպահանվի և կարանտինի թուլացման սկզբում՝ ձեռնարկությունների աշխատակիցներին կարելի է բաժանել բրիգադների, որ հերթով կգան աշխատանքի ու կլուծեն խնդիրները հեռահար: Այդպես ենթադրվում է կրճատել մարդկանց քանակը, որ միաժամանակ կլինեն հաստատությունում և կնվազեցնի վարակի տարածման ռիսկը:


Ապրիլի 11-ին աշխատանքի նախարարությունը հայտարարեց, որ 8 միլիոն մարդ մասնակի գործազրկության փոխհատուցում է ստանում՝ օգնելու համար ձեռնարկություններին դիմանալու կարանտինին և վերականգնվելու սանիտարական սահմանափակումներից հետո, մարտի 25-ին հայտարարվել է պետական երաշխիքներով արտահերթ վարկերի համակարգի ներդրման մասին, Ֆրանսիայի կառավարությունը հատկացրել է 300 միլիարդ եվրո: Ֆրանսիայի բանկերի ֆեդերացիայի նախագահ Ֆրեդերիկ Ուդեայի խոսքով՝17 օրում բանկերը ստացել են 290000 ձեռնարկությունների հայտեր՝ 55 միլիարդ ընդհանուր գումարով: franceinfo-ին հարցազրույցում Ուդեան ընդգծել է, որ հայտերի մշակման ներկա համակարգում՝ բանկերը կարող են քննարկել հայտերի 85%-ը, կմերժվի 2–3% -ը: Ֆրանսիայի տնտեսական կոնյունկտուրայի ինստիտուտի փորձագետների հաշվարկով՝ կարանտինի 8 շաբաթներին բիզնեսը կորցրել է 120 միլիարդ եվրո, ՀՆԱ-ն կրճատվել է 32% (համախառն արտադրանքի տարեկան 5%): Ապրիլի 14-ին ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ 2020-ին ՀՆԱ-ն կկրճատվի 8%, բյուջեի դեֆիցիտը կմեծանա 9%:

RFI


Հ.Գ. Ապրիլի 20-ին Ավստրիայից հետո Գերմանիան ու Նորվեգիան սկսեցին կորոնավարակի տարածման նպատակով սահմանափակումները մեղմել: Ֆրանսիայում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը հաղորդեց, որ դեռ պատրաստ չէ մայիսի 11-ից հետո կարանտինից երկրի աստիճանական դուրսբերման ծրագիրը: «Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ մայիսի 11-ի հետո կարանտինը կմեղմացվի, կառավարությունը շարունակում է աշխատել նորմալ կյանքին վերադարձի հանգամանալից ծրագրի վրա, որ դեռ պատրաստ չէ»՝ ասել է Սիբետ Նդիայը: Նախօրեին վարչապետ Էդուար Ֆիլիպը մամլո ասուլիսում ներկայացրեց կառավարության ռազմավարության ընդհանուր դրույթները: Կառավարությունը մշակում է դպրոցների աշխատանքի աստիճանական վերականգնման ծրագիր, չի բացառում հասարակական տրանսպորտում դիմակների կրում և պատրաստվում է մեծացնել տեստավորման ծավալը մինչև շաբաթական կես միլիոն: Գերմանիայում, որտեղ սահմանափակումները գործում են մարտի կեսից, ապրիլի 20-ից բացվել են գրախանութները, ավտոսալոնները, հեծանիվների վաճառքի ու վերանորոգման կետերը: Դպրոցներում ու բուհերում դասերը մասնակի կսկսեն մայիսի 4-ին: Կոնկրետ ծրագրերը պետք է մշակեն երկրամասերի կառավարությունները: Համալսարաններում ու բուհերում կբացվեն գրադարաններն ու լաբորատորիաները, բայց դասերը կշարունակվեն օնլայն: Մայիսի 4-ից Գերմանիայում կբացվեն վարսավիրանոցները: Երեկ հայտարարվեց, որ չի անցկացվի Մյունխենի գարեջրի նշանավոր փառատոնը՝ օկտոբերֆեստը: Ապրիլի 20-ին կանցլեր Անգելա Մերկելը քննադատեց կարանտինի թուլացման «քննարկումների վակխանալիան»՝ պահանջելով խստորեն կատարել սոցիալական հեռավորության ու շփումների սահմանափակման պահանջները: Անցյալ շաբաթ առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարեց, որ համաճարակի բռնկումը դարձել է կառավարելի: Նորվեգիայում ապրիլի 20-ից թուլացվել են մարտի կեսերից սահմանված կարանտինային սահմանափակումները՝ բացվում են մանկապարտեզներն ու մսուրները՝ հաղորդել է France-Presse-ը: Հանվել է քաղաքամերձ տներ գնալու արգելքը: Ապրիլի 14-ից բացվել են փոքր խանութները, պուրակներն ու այգիները: Հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է: Եվրոպան սկսում է շնչել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ